Հայ մանուկը կապում է Հայաստանն ու Չինաստանը
Երևանի Մարգարյան հիվանդանոցում այսօր մի փոքրիկ է ծնվել. Լույս աշխարհ եկած տղան մյուս փոքրիկներից, հավանաբար, կտարբերվի: Փոքրիկ տղայի մայրիկը չինուհի է:
Բալիկն առողջ է, առողջ է նաև նրա մայրիկը` Այ Տյուեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասացին Մարգարյան հիվանդանոցից:
«Սա բավականին, ուշագրավ է»,-ասացին հիվանդանացում, քանի որ խառնամուսնություններում հայի ու չինուհու միությունն այնքան էլ հաճախ չի հանդիպում:
Հայ տղամարդու հետ իր կյանքը կապած չինուհին այսօր ժամը 13-ին 3 կիլոգրամ 150 գրամ քաշով հայ «հսկա» մանուկ է լույս աշխարհ բերել:
Փոքրիկ Դավիթի ծնողները ծանոթացել և ամուսնացել են անցյալ տարի, ապրիլին` Չինաստանում:
Դավիթի պապիկը` ՀՀ հոգեբանների ասոցիացիայի նախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Աղուզումցյանը, Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Դավիթի անունը ծնողներն են որոշել, ի դեպ նա նաև չինական անուն կունենա:
Ռուբեն Աղուզումցյանը մի ցանկություն ունի, որ աշխարհի բոլոր երեխաները առողջ ու երջանիկ լինեն, նաև լինեն նպաստավոր պայմաններ դրա համար: