ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի Իրան
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով Նոուռուզի տոնակատարություններին մասնակցելու նպատակով առաջիկայում Իրան կայցելեն տարածաշրջանի 5 երկրների` Հայաստանի, Տաջիկստանի, Իրաքի, Թուրքմենստանի և Աֆղանստանի նախագահները:
Այդ մասին տեղեկացնում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով կառավարության մամլո ծառայությանը:
Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ Քաթարը կմասնակցի թագաժառանգի, Ղրղզստանը` փոխվարչապետի, Օմանը` արտգործնախարարի մակարդակով:
Հիշեցնենք, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը երեկ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի նախագահը մերժել է Իրան այցելելու իրանական կողմի հրավերը, և Իլհամ Ալիևի փոխարեն Նոուռուզի տոնակատարություններին կմասնակցի այդ երկրի փոխվարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան