Ադրբեջանում երկու բարձրաստիճան սպա է մահացել
Ադրբեջանի զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող երկու բարձրաստիճան սպաներ ճանապարհային պատահարի արդյունքում մահացել են: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Շամխորի շրջանային ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 27-ին:
«Մերսեդես» ավտոմեքենան, որի մեջ գտվել են սպաները, դուրս է եկել երթևեկելի հատվածից: Վթարի արդյունքում, ադրբեջանական զորամասերից մեկի շտաբի պետ մայոր Նասիմ Խանկիշիևն ու կապի պետի տեղակալ մայոր Թախիր Մամեդովը մահացել են:
Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է տարվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան