Թուրքական դատարանը Փամուկին դատապարտել է «Մեկ միլիոն հայ ենք սպանել» խոսքերի համար
Թուրքիայի Շիշլիի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը բավարարել Էրգենեկոնի գործով կասկածյալ, իրավաբան Քեմալ Քերինչսիզի և 5 այլ անձանց հայցը` ընդդեմ Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուկի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ»(Hurriyet) թերթը:
Ըստ դատարանի որոշման, Փամուկը պետք է հայցվորներից յուրաքանչյուրին վճարի 1000 թուրքական լիրա` որպես փոխհատուցում `Շվեցարիայում տպագրվող «Das Magazin» ամսագրին տված հարցազրույցում «Մենք 30 հազար քուրդ և 1 միլիոն հայ ենք սպանել: Թուրքիայում ոչ ոք խիզախություն չունի այս մասին խոսելու: Ես ունեմ» խոսքերի համար:
Նշենք, որ Օրհան Փամուկը թուրք աշխարհառչակ գրող է։
2005 թ.-ից սկսած հետապնդումների է ենթարկվել Թուրքիայում այն բանից հետո, երբ պնդել է, որ 1915 թվականի հայերի սպանդը իրականացվել է թուրքերի կողմից։ 2006.թ.-ին նրա «Ձյունը» վեպը արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ