«Եվրոպա, մի փոխիր ժողովրդավարությունը նավթի ու գազի հետ»
Ադրբեջանցի գաղթականները, ովքեր իրենց քաղաքական հայացքների համար հեռացել են Ադրբեջանից, Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնելու:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Բողոքի ակցիան 3 ժամ է տևելու, իսկ ակցիայի մասնակիցները հանդես են գալու՝ «Եվրոպա, մի փոխիր ժողովրդավարությունը նավթի ու գազի հետ», «Իլհամ Ալիև, ձեռքերդ հեռու մամուլից», «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» կարգախոսով:
Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնելու ապրիլի 2-ին Բաքվում նախատեսված զանգվածային հանրահավաքի մասնակիցներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը