Երևանում է Շվեյցարիայի նախագահը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մարտի 31-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը: Քիչ անց երկու նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով, այնուհետ Միշելին Կալմի-Ռեյը կայցելի Ծիծեռնակաբերդ:
Այսօր նախատեսվում է նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությունը:
Այցի շրջանակներում Շվեյցարիայի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կայցելի Գանձարան և Մայր տաճար:
Պաշտոնական այցի երկրորդ օրը` ապրիլի 1-ին, Շվեյցարիայի նախագահը կմեկնի Գյումրի, որտեղ կայցելի «ԿԱԶԱ» շվեյցարական հումանիտար հիմնադրամ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը