Ռաքել Դինք. Թուրքիան մի երկիր է, որտեղ ոչ ոք ներողություն չի խնդրում
Պոլսահայ ականովոր գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, մասնակցել է Թուրքիայի «Բիլգի» համալսարանում կազմակերպված «Խաղաղության հաստատում» համաժողովին: Իր ելույթում Ռաքել Դինքը նշել է, որ Թուրքիան մի երկիր է, որտեղ ոչ ոք ներողություն չի խնդրում:
«Քրդերեն լեզվով արտահայտվելս քաղաքական արգելք է: Քրիստոնյա լինելս մեկ այլ առանձին խնդիր է այս երկրում: Եվ առհասարակ, ոչ բոլորն են տեղյակ, թե այստեղ ամեն օր ինչեր են ասվում քրիստոնյաներին»,- ըստ թուրքական «Vatan» օրաթերթի` ասել է Ռաքել Դինքը` ընդգծելով, որ ինքն իր հայկական ինքնության և քրիստոնյա լինելու պատճառով բազմաթիվ սոցիալական ու քաղաքական խտրականությունների ենթարկված Թուրքիայի քաղաքացիներից մեկն է: