Շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն իրականացրել է մի շարք թռիչքներ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի դիրքապահների կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 170 անգամ, որի արդյունքում արձանագրվել է շուրջ 850 կրակոց:
ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի հաղորդմամբ, բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից` շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնամարտական թռիչքներ:
Մասնավորապես ապրիլի 14-ին ժամը 10:15 րոպեից սկսած Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված 411-րդ ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9 մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնմամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15 կմ խորության վրա:
ՊԲ հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:
Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պահպանությունն իրականացվել է ըստ մարտական կանոնադրության և առանց միջադեպերի: