Միացյալ Նահանգներում վեցամյա երեխան կրակ է բացել մանկապարտեզում
Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի մանկապարտեզներից մեկում վեցամյա երեխան կրակ է բացել մանկապարտեզում՝ վիրավորելով երեք երեխայի:
Ինչպես փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները, նախնական տեղեկատվության համաձայն, մանկապարտեզի սանը ատրճանակը բերել էր համախմբեցիների մոտ պարծենալու նպատակով:
Մանկապարտեզի աշխատակիցներից մեկի խոսքերով, ատրճանակը լիցքավորված է եղել ու պատահաբար հատակին ընկնելուց հետո կրակել է: Միջադեպի արդյունքում երեք երեխա վիրավորվել է, այդ թվում ատրճանակը մանկապատեզ բերած երեխան: Ներկայումս ոստիկանությունը փորձում է պարզել՝ որտեղից է երեխան վերցրել ատրճանակը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը