Հնգակողմ համաձայանագրով` Իրանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Օմանը և Քաթարը վերականգնում են Մետաքսի ճանապարհը
Այսօր Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Իրանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Օմանի և Քաթարի արտաքին գործերի նախարարները տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Սույն համաձայնագրի համաձայն` Կենտրոնական Ասիայի երկրները կարող են առանց մաքսային սահմանափակումների բեռներ տարանցել Պարսից ծոցի տարածաշրջան:
Թուրքմենստանի ԱԳ նախարարը նշել է, որ այս հնգակողմ համաձայնագրով կվերականգնվի Մետաքսի ճանապարհը և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը կկապվի Պարսից ծոցի երկրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան