Ադրբեջան. «Ծաղիկների»՞, թե՞ «Ստորուկների տոն». Հեյդար Ալիևի ծննդյան օրն է
Ադրբեջանում ամեն տարի մայիսի 10-ին նշվում է «Ծաղիկների տոնը», որը «համընկնում» է Հեյդար Ալիևի ծննդյան օրվան: Այդ մասին հաղորդում է Turan լրատվական ծառայությունը՝ հավելելով, որ ըստ սոցիալական ցանցերում տարածված լուրերի, շարքային ադրբեջանցիների մոտ այդ տոնը ասոցացվում է «Ստրուկների տոնի» հետ:
Եվ դրա համար կան լուրջ խորքային պատճառներ: Ադրբեջանի շարքային քաղաքացին գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, ստրկորեն ենթարկվելով առկա ավտորիտար համակարգին:
Ենթարկվելու պատճառները վախն է և հանապազօրյա հացից չկտրվելու ցանկությունը: Ադրբեջանում մեծ է սոցիալական բևեռվածությունը, գոյություն ունի խոր անդունդ «ալիևյան կլանի» և նրա կամակատարների և իր հոգսերով ծանրաբեռնված ադրբեջանական ժողովրդի մեջ: Սոցիալական խնդիրներից ժողովրդին շեղելու, սոցիալական պայթյունից խուսափելու համար վարչախումբը կազմակերպում է նմանատիպ «ծաղկային շոուներ»:
Այսօրվա Ադրբեջանում ստեղծվել է մի քաղաքական համակարգ, որը նման է տոտալիտար երկրների համակարգերին: Պետական բարձր մակարդակով նշվում է ավագ Ալիևի ծննդյան օրը, ինչն ավելի շատ անձի պաշտամունք է հիշեցնում:
Տեղադրվում են նրա հուշարձանները, անվանակոչվում են դպրոցներ, կամուրջներ, անգամ Բաքվի միջազգային օդանավակայանը կրում է նրա անունը: Դա խորհրդանշական է, քանի որ ցանկացած անձ վայրեջք կատարելով Հ. Ալիևի անվան օդանավակայանում անմիջապես կհասկանա, թե ում է պատկանում այս երկիրը:
Ադրբեջանական ժողովրդի լայն մասաները չեն ընդունում Հ. Ալիևի անձի պաշտամունքը, քանի որ նրա կառավարման ժամանակաշրջանը համընկավ երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներում պարտությունների հետ:
Հասարակ ժողովրդի համար խորթ է քրդական ծագում ունեցող «ալիևյան կլանի» շքեղ կյանքը`համատարած աղքատության պայմաններում: «Ծաղիկների տոն» կազմակերպելը այն պայմաններում, երբ երկրում առկա են սոցիալ-տնտեսական, քաղաքական և խոսքի ազատության հետ կապված ահռելի խնդիրներ, նման է ծաղրի սեփական ժողովրդի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը