Մայիսի 15-ն այսուհետև Հայաստանում նշվելու է որպես Ընտանիքի օր
Մայիսյան տոների շարքը համալրելու համար այսօր խորհրդարանը միաձայն հաստատեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարած փոփոխությունը, որի համաձայն, մայիսի 15-ն այսուհետև նշվելու է որպես Ընտանիքի օր:
Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից, հետևաբար այս ամսվա 15-ին տոնելու ենք Ընտանիքի օրը:
Նշենք, որ օրինագծի հեղինակներն են` ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Անահիտ Բախշյանը, Արծվիկ Մինասյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լյովա Խաչատրյանը, Արման Սահակյանը, Նաիրա Զոհրաբյանը և Արտյուշ Շահբազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր