Թուրքիայում հավելավճար են ստանում հայերեն իմանալու համար
Դիարբեքիր նահանգի (պատմական Աղձնիք) Սուրի քաղաքապետարանն ընդունել է կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի մի մոդել, ըստ որի, աշխատակազմի այն ադամները, ովքեր տիրապետում են հայերեն, քրդերեն, արաբերեն (Սիրիայի բարբառ) և անգլերեն լեզուներին կստանան 25 լիրա հավելավճար:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը` վկայակոչելով Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի համապատասխան հայտարարությունը:
«Բազմալեզու և բազմամշակույթ սոցիալական կառույցից սնվող քաղաքապետարանի ծառայությունը ավելի արդյունավետ և ազդեցիկ դարձնել կարողանալու համար հայերեն, անգլերեն, քրդերեն և արաբերենի ուսուցման կուրսեր են բացվելու»,- նշել է Սուրի քաղաքապետը:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Սուրի քաղաքապետարանի մշակույթի վարչության նախաձեռնությամբ հայերեն և թուրքերեն տարբերակներով լույս էր տեսել Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթը: Ընդ որում գրքի շնորհանդեսը տեղի էր ունեցել հենց քաղաքապետի աշխատասենյակում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը