Ադրբեջանում տարօրինակ հանգամանքներում զինծառայողներ են մահանում՝ կայծակից ու վթարից
Ադրբեջանում տարբեր պատճառներով երկու զինծառայող է մահացել: Նրանցից մեկը՝ Սեյմուր Գադիրովը, ով զինվորական ծառայություն էր անցնում Շամխորի զորամիավորման կազմում գտնվող զորամասերից մեկում, կայծակի հարվածից մահացել է:
«Թրենդ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Թեյմուր Աբդուլլաևը հաստատել է փաստը՝ ավելացնելով, որ զինծառայողը կայծակի հարվածից է մահացել:
Նա նաև հաստատել է, որ մի քանի օր առաջ, Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկում ծառայություն անցնող զինծառայող Օսման Ալիևը ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում է մահացել:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան