Ռումբ «Զվարթնոց»-ո՞ւմ. օդանավակայանը շրջափակված է, մարդիկ տարհանվել են
Այսօր 15:40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված: Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև սակրավորներ:
Ըստ Գրիգորյանի օդանավակայանի տարածքը շրջափակվել է, մարդիկ տարհանվել են:
Panorama.am-ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ օդանավակայանում ռումբի տեղադրման մասին տեղեկացրած անձի հեռախոսահամարը ֆիքսվել է, ինչը հավանաբար կհեշտացնի նրան հայտնաբերելու գործը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը