Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Լըֆորին
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Լըֆորին (Philippe Lefort), ով Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Ողջունելով հյուրին` արտգործնախարարը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններում առկա բարձր մակարդակի և ինտենսիվ շփումների կապակցությամբ` ընդգծելով, որ այն նպաստավոր դաշտ է ստեղծում երկու երկրների միջև բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման և ընդյանման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների:
Երկուստեք կարևորվել է համագործակցության առավել ամրապնդումն տնտեսական ու մշակութային ոլորտներում, ինչպես նաև միջխորհրդարանական, ապակենտրոնացված ձևաչափերով:
Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, մասնավորապես Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընթացող ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին վերաբերող մի շարք հարցեր:
Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում, նախարար Նալբանդյանն ընդգծել է Ֆրանսիայի դրական ներգրավվածությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան