ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարգի է հրավիրել ադրբեջանցի լրագրողին
Երեկ Ռուսաստանի արտգործանախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը խիստ նկատողություն է արել ադրբեջանցի լրագրողին, ով ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցադրման ժամանակ օգտագործել է ոչ կոռեկտ ձևակերպումներ: Ինչպես տեղեկանում ենք արտգործնախարարության պաշտոնական կայքէջից, ադրբեջանցի լրագրողը, մասնավորապես, հարցրել է, թե Կազանում եռակողմ հանդիպման ժամանակ հնարավո±ր է պրակտիկ քայլեր ձեռնարկում, թե «հերթական անգամ պետք է դայակություն անենք ագրեսոր ու օկուպանտ Հայաստանի հետ»:
Լուկաշևիչը հարցին անմիջապես արձագանքել է. «Նախևառաջ կցանկանայի խնդրել մեր գործընկերներին հետևել իրենց բառապաշարին։ Օգտագործված ձևակերպումները կոռեկտ չեն, ավելին գործընթացի զգայունության պարագայում` միանգամայն անընդունելի»։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր