Հարավկորեացի զինվորները սխալմամբ կրակ են բացել մարդատար օդանավի ուղղությամբ
Հարավկորեացի զինվորները սխալմամբ կրակ են բացել Չինաստանից ժամանած մարդատար օդանավի ուղղությամբ, համարելով այն Հյուսիսային Կորեային պատկանող զինվորական ինքնաթիռ:
Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Կրակը բացվել է երկու հետևակայինների կողմից, ովքեր գտնվել են Հյուսիսային Կորեայի սահմանից 1,7 կմ հեռավորության վրա գտնվող կղզում, երբ ինքնաթիռը սկսել է իջնել Սեուլի մոտակայքում գտնվող օդանավակայանում վայրէջք կատարելու համար:
Տեղեկատվության համաձայն, օդանավը, որում եղել է 119 ուղևոր, պատկանել է հարավկորեական «Asiana Airlines» ընկերությանը: Այն չի վնասվել, քանի որ գտնվել է կրակողներից զգալի հեռավորության վրա: Տուժածներ չկան նաև մարդկանց շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան