![](https://panorama.am/news_images/308/923746_1/f55c632a93bd45_55c632a93c176.thumb.jpg)
Մահմուդ Աբբաս. Մենք ցանկանում ենք, որ ղարաբաղյան խնդիրը լուծում ստանա
«Մենք ցանկանում ենք, որ ղարաբաղյան խնդիրը լուծվի: Մենք ավելորդ ոչինչ չենք պահանջում միջազգային օրենքներից: Ուզում ենք, որ այդ հողերում խաղաղություն հաստատվի, որ աշխարհի ժողովուրդներն ապրեն խաղաղության հանգստության պայմաններում»: Այս մասին հայտարարել է Պաղեստինյան պետության ղեկավար Մահմուդ Աբբասը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո, հայտնում է SalamNews-ը:
«Վերջին շրջանում մենք հետևել ենք Կազանի հանդիպմանը: Հետևել ենք Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումներին այդ խնդրի լուծման հարցում: Եվ դա ցույց է տալիս, որ աշխարհը հետաքրքված է այդ խնդրով: Բայց մենք ասում ենք, որ ավելի լավ է լուծել խնդիրն այսօր, քան վաղը: Քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ խնդիրները վաղը կլուծվեն»,- նշել է Աբբասը: