Հայաստանի մի մասը զրկված է ինտերնետից
Հայաստանում այս պահին ինտերնետ օգտագործողների մի մասը զրկված է կապից: Հաղպատ-Ախթալա ճանապարհահատվածում, գետնի տակ վնասվել է ADC օպտիկամանրաթելային ցանցի մալուխը և այն վերականգնելու համար մի քանի ժամ է պահանջվում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ADC-ից:
Այստեղ, սակայն դժվարացան ասել, թե որքան հատվածն է մալուխի վնասվել և ինչի պատճառով: «Այդ մասին պարզ կլինի ավելի ուշ», -փոխանցեցին ընկերությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան