ՀՀ նախագահ. ԼՂ հարցում Հայաստանի և միջազգային հանրության մոտեցումները համահունչ են
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Հայաստանի և միջազգային հանրության մոտեցումները համահունչ են: Այս մասին այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով` պատճառը նշված հիմնախնդրում հայկական կողմի դրսևորած իրատեսությունն է:
«Երբ մենք այսօր ասում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի պաշտոնական մոտեցումներին, որոնք մենք բազմիցս և տարիներ շարունակ արտահայտել ենք, դա ամենևին էլ քարոզչական հնարք չէ: Մեր հստակ դիրքորոշմամբ և վստահելի կեցվածքով, մեր մտահոգությունների պատճառաբանվածությամբ և անհրաժեշտ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ մենք հասել ենք նրան, որ միջազգային հանրությունը ընդունում է մեր մոտեցումները` որպես առավել իրատեսական և խաղաղությանը նպաստող»,- նշել է հանրապետության ղեկավարն ու փաստել, որ այդ մասին վկայում են վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված բարձր մակարդակի հայտարարությունները:
«Հստակ է նաև, թե ում են հասցեագրված դրանցում պարունակվող ուղերձները»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան