Ս. Սարգսյան. Ռազմաքաղաքական իրավիճակը բարդ է, բայց վերահսկելի
«Ռազմաքաղաքական իրավիճակը բարդ է, բայց վերահսկելի: Մշտապես ասել եմ, որ հայ զինվորը պետք է յուրաքանչյուր վայրկյան մարտի դաշտ մտնելու պատրաստ լինի: Եվ դա պատերազմը կանխելու ամենալավ միջոցն է: Հարևան երկրից մշտապես լսվող հոխորտանքը հետապնդում է առաջին հերթին հոգեբանական ազդեցության նպատակ»,- անդրադառնալով Ադրբեջանից հնչող շարունակական սպառնալիքներին, «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ առաջին հերթին դա հենց Ադրբեջանի հասարակությունը ներքին խնդիրներից շեղելու փորձ է: «Հեշտ է ամեն բան արտաքին թշնամու առկայությամբ բացատրել: Դա նաև մեզ վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է: Սակայն նրանք, թերևս, թերագնահատում են մեր հաստատակամությունը»,- ասել է նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան