Շառլ Ազնավուր. Մեկ անգամ ընդմիշտ պետք է թուրքերին հասկացնել, որ պատիվը երկու կողմ է ունենում
Երեկ թուրքական մամուլը խեղաթյուրել էր Շառլ Ազնավուրի խոսքերը : Ներկայացնում ենք հարցազրույց հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ, ով նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է :
-Ձեր «Մի դռնից մյուսը» գրքում, Հայոց ցեղասպանության մասին ասում եք` Ցեղասպանությունը մի բառ է, որը խանգարում է:
- Դա մի բառ է, որ խանգարում է, որն ի վերջո ինձ խանգարում է: Այն ինչ հիմա կասեմ, գուցե որոշ հայերի կհանի իմ դեմ, բայց դա սարսափելի չէ: Եթե իսկապես թուրքերն այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ Ցեղասպանություն բառն է, որն իրենց խանգարում է, մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, և որ թուրքական կառավարությունը, չեմ ասում թուրքերը, այլ թուրքական կառավարությունը մտածի երկխոսություն սկսել մեզ հետ:
- Իսկ ինչու է թուրքերի համար այդչափ դժվար ճանաչել այդ ողբերգությունը:
- Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, երբ մենք խմում ենք, ասում ենք` առողջությանդ համար, երբ հրեաներն են խմում, ասում են` կյանքիդ համար, երբ թուրքերն են խմում, ասում են` պատվիդ համար: Կարծում եմ հարցի հիմնական մասն այստեղ է: Մեկ անգամ ընդմիշտ պետք է նրանց հասկացնել, որ պատիվը երկու կողմ է ունենում: Միայն ինքդ քեզ պաշտպանելով չի, այլ նաև պետք է ընդունել եղելությունը, նաև նրա համար, որ երիտասարդության ուսերին չթողնեն անհաղթահարելի գործ:
- Մեկ և կես միլիոն, սա հսկայական թիվ է մի փոքր երկրի համար:
- Երկու կամ մեկ ու կես միլիոն, նույնն է: Ես ավելի լայն եմ նայում: Երբ սպանում են երկու երեխայի կամ մեկ և կես միլիոն հայի կամ վեց միլիոն հրեայի, նույնն է: Սպանել են: Ցանկացել են սպանել: Սա է կարևորը:
- Եվ այդ բոլոր անմեղ զոհերը մնացել են առանց գերեզմանի:
- Այո, դա է ինձ ցավ պատճառում: Դեյր-էլ-Զորում կան վայրեր, որտեղ մինչև օրս փոշիների մեջ, ավազի մեջ ոսկորներ են գտնվում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան