Այսօրվանից մեկնարկում են ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումները
Այսօր պաշտոնապես մեկնարկում են Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է միանգամից երեք ցուցահանդես՝ «Հայաստանի երեք հանրապետությունները. Նվաճումները և խորհրդանիշները», «Հայաստանի Հանրապետության նամականիշներ», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները»:
Տոնական միջոցառումների շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հուշ-երեկոներ, փառատոներ, գրական ցերեկույթներ ու երեկույթներ և այլն:
Նշենք նաև, որ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում բացվելու են Մատենադարանի, օդանավակայանի նոր մասնաշենքերը, հեծանվահրապարակը: Իսկ գլխավոր միջոցառումները նախատեսված են սեպտեմբերի 21-ին: Այդ օրը Հանրապետության հրապարակում կայանալու է զորահանդես, իսկ երեկոյան՝ մեծ տոնական համերգ: