«Մանկական Եվրատեսիլ-2011». Հայաստանն ընտրեց իր ներկայացուցչին
Քիչ առաջ Հայաստանն ընտրեց «Մանկական Եվրատեսիլ-2011»-ում իր մասնակցին: Մեր երկիրը միջազգային մրցույթում ներկայացնելու է Դալիթան իր «Welcome to Armenia» երգով:
Հաղթողին որոշեց հեռուստադիտողն (sms քվեարկություն) և պրոֆեսիոնալ ժյուրին` 50/50 հարաբերակցությամբ:
Նշենք, որ եզրափակիչ անցել էին 16 մասնակից. Ռազմիկ և ընկերներ՝ «Ես սիրում եմ քեզ», Միլենա Վարդանյան՝«Ստոպ», Մարիա Ենոքյան՝ «Նոր երգ», Պետրոս Ղազարյան՝ «Իմ երազանք», Նինելլա Մխիթարյան՝ «Նոտաների աշխարհում», Տաթև Ենգիբարյան՝«Հայերեն», Դո Ռե Մի՝ «Dance with me», Նադեժդա Սարգսյան՝ «Tik-tak», Ալլեգրո՝ «Բնության հրաշքներ», Մերի Արզումանյան՝ «Պարի ռիթմեր», Մոնիկա Նավասարդյան՝ «Սլացիկ քամի», Դալիթա՝«Welcome to Armenia», Անահիտ Հակոբյան՝ «Բալետե», Սոնա Գյուլխասյան՝ «Թող որ երգն իմ այս», Միլլի «Milli-on», Վահագն Գրիգորյան՝ «Մեր բակը»:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ն անցկացվելու է Հայաստանում դեկտեմբերի 3-ին, մասնակցելու է 14 պետություն: Մրցույթի տարբերանշանի վրա պատկերված է երաժշտական էքվալայզեր ՀՀ դրոշի գույներով: Սարեր հիշեցնող յուրահատուկ այս պատկերը ամբողջական է դառնում նշանաբանի հետ . «Հասիր բարձունքին»:
Մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը: Իսկ ահա «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով