Քուրդ պատգամավոր. 1915թ դեպքերը որակում եմ որպես ցեղասպանություն
Ըստ թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրաթերթի` Թուրքիայի Մարդինի Միդյաթ նահանգի Արթուքլու համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովում Թուրքիայի խորհրդարանի` քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ-BDP) կուսակցության պատգամավոր Ալթան Թանն իր ելույթի ընթացքում անդրադարձել է 1915թ. Հայոց ցեղասպանությանը:
Թանը նշել է, որ, խոսելով որպես քաղաքական գործիչ, 1915 թվականի դեպքերը որակում է որպես ցեղասպանություն:
«Կառավարությունը տեղահանության որոշում է կայացրել: Եվ տեղահանվող հայերի մի մասը ճանապարհին հիվանդություններից է մահացել, մի մասը` ցրտից ու շոգից, մյուս մասին էլ ավազակային խմբերն են սպանել: Ես հիմա ոչ թե որպես քաղաքական գործիչ այլ որպես խիղճ ունեցող մի մարդ եմ խոսում: Կարևոր չէ, թե ինչ պայմաններում են սպանվել այս մարդիկ: Կա մի իրականություն. հայ ժողովուրդը բնաջնջվել է: Արդյունքը սա է»,- գիտաժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թանը:
Թանը, իր հայրենակիցներին կոչ անելով ներողություն խնդրել բոլոր այդ զոհերի համար, ասել է,-«Սա կկոչեք ցեղասպանություն, գենոցիդ, արհավիրք, թե մեկ այլ բան, փաստն այն է, որ այդ ժամանակ երկրում 13 միլիոն բնաչության 1.2 միլիոնը հայեր էին, իսկ այսօր 75 միլիոնանոց Թուրքիայում ապրում է ընդամենը 40 հազ հայ»: