Մահացել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը
Միացյալ Նահանգներում մահացել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Աբդել Ազիզ ալ-Սաուդը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը, հաստատել է Արաբիայի թագավորական ընտանիքը:
Նշենք, ալ-Սաուդը 40 տարի շարունակ զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության և ավիացիայի նախարարի պաշտոնը: Վերջին մի քանի տարիների ընթացքում նա մի քանի անգամ արտասահման էր մեկնում բուժումների համար: Որոշ տվյալների համաձայն, թագաժառանգն աղիքային ուռուցք է ունեցել:
Ավանդաբար, Սաուդյան Արաբիայում իշխանությունը փոխանցվում է ոչ թե հորից որդուն, ինչպես ընդունված է միապետություններում, այլ եղբորից եղբորը, ովքեր բոլորն էլ հանդիսանում է Սաուդյան Արաբիայի առաջին թագավոր 1953 թ-ին մահացած Աբդլե Ազիզ իբն Սաուդի որդիները:
Նշվում է, թե ալ-Սաուդի մահից հետո, Արաբիայի նոր թագաժառանգ է դառնում արքայազն Նայեֆը, ով երկրի ՆԳ նախարարն է: