Հ. Սահակյան. Ադրբեջանը երկակի խաղ է խաղում
«Ադրբեջանն իր՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակն անշուշտ օգտագործելու է՝ փորձելով ցույց տալ, որ կարող է հաջողությունների հասնել: Եվ դա պատահական չէ, այդ երկրի նախագահն այս տարիների ընթացքում ոչինչ չի արել իր ժողովրդի համար և նա ամեն ինչ արեց այդ կարգավիճակը ձեռք բերելու ու այն խաղարկելու համար»,- անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ թեմայի շուրջ հստակ մոտեցում է ներկայացրել ԱԳ նախարար Նալբանդյանն ու ավելին ասելու կարիք չի զգացվում:
«Կազանի հանդիպումից հետո Ադրբեջանը փորձում է ամեն կերպ խնդրի կարգավորման իրական ուղին շեղել, ինչը շատ լավ հասկանում են միջնորդ պետությունները: Ադրբեջանը երկակի խաղ է խաղում, ինչը չի կարող նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման պրոցեսին»,- ասաց Հ. Սահակյանը: