ԱՄՆ և Միացյալ Թագավորության փորձագետները եղել են ՊՆ-ում
Նոյեմբերի 13-ից 21-ը հերթական այցով Հայաստանում էր գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Միացյալ Թագավորության փորձագետների խումբը` ՀՀ Զինված ուժերի անձնակազմի կառավարման համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդատվական խումբը արդյունավետ քննարկումներ անցկացրեց կադրերի կառավարման ոլորտում ներգրավված պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուիչների հետ:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, քննարկումների հիմնական թեման ՀՀ Զինված ուժերում պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համակարգի ներդրման և զարգացման հարցերն էին:
Մասնավորապես, հատուկ ուշադրության արժանացել են պրոֆեսիոնալ սերժանտների ընտության կարգը, պաշտոնին նշանակումը, կրթության և ուսման կազմակերպումը, որակավորումն ու ատեստավորումը, պաշտոնեական առաջխաղացումը և սոցիալական ապահովումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության համատեղ խորհրդատվական խմբին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` այցի արդյունքներն ամփոփելու և հետագա խորհրդատվական օժանդակությունը նախանշելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ