«Arannews». Կրոնականները թույլ չեն տա «Եվրատեսիլն» անցկացնել Բաքվում
Իրանական «Arannews» լրատվական պարբերականի հրապարակած տեղեկության համաձայն` Ադրբեջանում բնակվող մի խումբ կրոնականներ հայտարարել են, որ «օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները` խոչընդոտելու են անբարոյականությունը խթանող «Եվրատեսիլ» մրցույթի անցկացմանը Բաքվում»:
tia.az-ի համաձայն` հայտարարության մեջ ասվում է, որ կրոնականների կարծիքով` հաջի Մովսում Սամեդովի գլխավորությամբ իսլամիստ ակտիվիստներիևհոգեւորականների ձերբակալությունները դատարկություն են ստեղծել Ադրբեջանում, սակայն, չնայած դրան, իրենք չեն ցանկանում հրաժարվել պայքարից:
«Դեռ շատ Մովսումներ կան Ադրբեջանում, որոնք պատրաստ են իրենց ամբողջ ուժով դիմակայել Իլհամ Ալիևի հակաիսլամական քաղաքականությանը»,-հայտարարության մեջ նշել են կրոնականները:
«Նրանք հայտարարել են, որ իրենց բոլոր ուժերն օգտագործելու են Բաքվում
«Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացումը խափանելու համար», -հայտնել է «Arannews»-ը: