Ս. Սարգսյան. Անթույլատրելի է հակամարտության քողի տակ ոչնչացնել պատմամշակութային ու հոգևոր հուշարձաններ
Ղարաբաղյան հակամարտությունը կրոնական բնույթ չի կրում ու չի կարելի թույլ տալ, որ երկու երկրների կրոնները` քրիստոնեությունն ու մահմեդականությունը հակադրեն միմյանց: ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստի ժամանակ ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նաև ասաց, որ անթույլատրելի է հակամարտության քողի տակ ոչնչացնել պատմամշակութային ու հոգևոր հուշարձանները ու վերահաստատեց նման արժեքները պահպանելու, անհրաժեշտության դեպքում վերականգնելու հանձնառությունը: Ս. Սարգսյանն օրինակ բերեց Երևանի կենտրոնում գտնվող 18-րդ դարի «Կապույտ մզկիթը»: