Իրանի զինված ուժերը պատրաստվում են պատերազմի
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)-ը պատրաստվում է պատերազմի:
Այդ մասին նշված է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԻՀՊԿ հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ալի Ջաաֆարին ԻՀՊԿ զորքերին հրամայել է հնարավոր հարձակմանը դիմակայելու նպատակով բարձրացնել զորքերի մարտավարական գործողություններ իրականացնելու պատրաստականությունը:
Օդային հնարավոր հարձակմանը դիմակայելու նպատակով գեներալ Ջաաֆարին հրամայել է Իրանի հեռահար «Շահաբ» տեսակի հրթիռները տեղակայել երկրի ամբողջ տարածքով:
Բացի այդ նշվում է, որ ԻԻՀ հոգևոր առաջնորդ, ԶՈւ գերագույն հրամանատար Ալի Խամենեին ԶՈւ բարձրաստիճան զինվորականներից, հետախուզության և անվտանգության ոլորտի պատասխանատուներից պահանջել է երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Լրահոս
Տեսանյութեր
Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան