ԱՄՆ-ն պաշտոնապես ազդարարել է իրաքյան պատերազմի ավարտը
Ամերիկացի զինվորականները պաշտոնապես ավարտել են Իրաքում իրենց 9 –ամյա խաղաղապահ առաքելությունը: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Այսօր Իրաքի մայրաքաղասք Բաղդադի մոտ տեղակայված ռազմական բազայում հանդիսավոր արարողությամբ իջեցվել է Նահանգների դրոշը: Արարողությանը մասնակցել են ամերիկյան ռազմական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան: Իրաքյան կողմից միջոցառմանը մասնակցել է ՊՆ գերատեսչության խոսնակ Մոհամմեդ ալ-Ասկարին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Հիշեցնենք, Իրաքից ամերիկյան զինվորականների դուրսբերման նախաձեռնությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաընտրական ծրագրի դրույթներից էր, որն իրականացվեց 18-ամսյա ժամանակացույցով:
Պաշտոնապես Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի 2003 թ-ին Իրաք ներխուժման պատճառը Սադամ Հուսեինի վարչակազմի մոտ զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին տեղեկատվությունն էր, որի իսկությունը ռազմական արշավի արդյունքում այդպես էլ չհաստատվեց; Հետագայում ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը հրապարակավ ներողություն խնդրեց պատերազմ նախաձեռնելու համար, իսկ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի նկատմամբ մեկնարկեց երկրամսյա դատավարություն, որը վիճարկում էր բրիտանական զինուժը Իրաք մտցնելու օրինականությունը առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան թույլտվության:
Իրաքյան պատերազմի ընթացքում զոհվել է 4,5 հազար ամերիկացի զինծխառահյող: Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, 2003 թ-ից մինչ օրս փաստագրված է 100-ից մինև 120 հազար զոհ խաղաղ բնակչության շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին