
Ս. Հասրաթյան. Ադրբեջանը վերջնականապես սպառել է միջազգային հանրության մոտ ունեցած վստահության պաշարը
«Ադրբեջանական կողմը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել: ԼՂՀ ՊԲ դիրքապահները շփման գծի ողջ երկայնքով շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմի կանոները»,- մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե շփման գծի Աղդամի հատվածում, հայկական կողմից արձակված կրակից քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Ըստ Հասրաթյանի՝ Ադրբեջանը նման քայլերով փորձում է ապակողմնորոշվել միջազգային հանրությանը:
«Ադրբեջանը պետք է լավ իմանա, որ վերջնականապես սպառել է միջազգային հանրության մոտ ունեցած վստահության պաշարը, և նրա՝ միջազգային հանրության աչքին «թոզ» փչելու քաղաքականությունն այլևս անհեռանկարային է»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր

