«Ջումհուրիյեթ». Ֆրանսիան էլ իր դեսպանին է հետ կանչել Թուրքիայից
Ֆրանսիայում պաշտոնավարող Թուրքիայի դեսպանն արդեն Անկարայում է: Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմից անմիջապես հետո Անկարան խորհրդակցությունների նպատակով հետ կանչեց իր դեսպանին, ինչպես և նախապես սպառնացել էր:
Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթը հայտնում է, որ Թուրքիա վերադարձած դեսպանին կանչել են արտգործնախարարություն` բացատրություններ լսելու: Պաշտոնական Փարիզն էլ, որպես պատասխան գործողություն, հետ է կանչել Անկարայում գտնվող իր արտակարգ և լիազոր դեսպանին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած հայկական բանաձևի համաձայն` Հայոց ցեղասպանության ժխտումը այդ երկրի տարածքում հարուցելու է վարչական ու քրեական վարույթներ` 45.000 եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան