![](https://panorama.am/news_images/278/833428_1/f55c60e1fd2212_55c60e1fd25ee.thumb.jpg)
«Ազադլիգ». Ադրբեջանի զինված ուժերում զենք կա, բայց ուժ չկա
Ադրբեջանի զինված ուժերում զենք կա, բայց ուժից խոսելն անիմաստ է. գրում է «Ազադլիգ» թերթը:
«Դեդովշչինան» տարածվել է զորամասերից մինչև հոսպիտալներ: Զինված ուժերի բուժհաստատությունները կառավարվում են «բանտային օրենքներով»: Հիվանդ զինվորներն իրենց վերադասերին հաշվետվություն են տալիս իրենց իսկ հաստատած կանոններով: Իսկ դա նշանակում է, որ բուժկետեր «ձախ» ճանապարհով հանգստանալու համար եկած «հիվանդներն» ավելի են վատացնում իրոք հիվանդ զինվորների վիճակը: Ինչպե՞ս կարող է նման վիճակում գտնվող բանակը «անհրաժեշտության դեպքում» խնդիրներ լուծել: Գուցե կարելի է դրանում մեղադրել զինծառայողներին, զորամասերի և բաժանմունքների հրամանատարներին, բայց միայն որպես կատարածուների: Խնդիրը, բնականաբար, գլխավոր հրամանատարությունից է գալիս:
«Իսկ ի՞նչ է մտածում Ադրբեջանի գլխավոր զինվորական Սաֆար Աբիևը:
Ե՞րբ պետք է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը դադարեցնի իր դիվանագիտական հայտարարությունները և իր գործով զբաղվի: Նրա ղեկավարած բանակով ոչ թե Ղարաբաղ, այլ ամենաշատը մինչև Աղջաբեդի է հնարավոր հասնել: Նրա ամբողջ գործունեությունը Իլհամ Ալիևի հայտարարությունները կրկնելն է, ամբողջ ժողովրդի, պետության ճակատագիրը որոշող զինված ուժերը մի ընտանիքի կոռուպցիոն շահերին զոհաբերելն է: Բանակը «բեսպրեդել»-ով ղեկավարվելու իրողությունը Սաֆար Աբիևը բացահայտել է դեռևս 2008 թ-ին, երբ հայտարարեց, որ զինված ուժերը պաշտպանում են Իլհամ Ալիևի թեկնածությունը: Բնական է, որ նման բանակում կշարունակվի երիտասարդներին կոռուպցիային և «դեդովշչինային» զոհաբերելու գործընթացը», -եզրակացնում է «Ազադլիգը»:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)