Հայաստանում ապաստան ստանալու համար անցած տարի դիմել է 73 օտարերկրացի
Անցած տարվա ընթացքում Հայաստանում ապաստան ստանալու համար միգրացիոն պետական ծառայություն է դիմել 73 օտարերկրյա քաղաքացի:
Թվային այս տվյալն այսօր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին ներկայացրել է միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ 48-ի դիմումը բավարարվել է, 7-ինը մերժվել, 5-ինը կասեցվել, 6-ի դիմումի քննարկումը կարճվել է, 8 դիմում գտնվում է քննարկման փուլում:
«Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում բնակվելու ուղեգիր է տրվել 15 ապաստան հայցողների:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները