Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը Թուրքիայի դեսպանից պահանջել է հրաժարվել ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայումից
«Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը Թուրքիայի դեսպանից պահանջել է հրաժարվել ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայման մասին որոշումից»:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության` Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին Իրանում Թուրքիայի դեսպան Օմիթ Յարդիմի հետ ունեցած հանդիպման ժամանակ, խիստ քննադատելով ամերիկյան ռադարային համակարգերի տեղակայման մասին որոշումը, Թուրքիայի կառավարությունից պահանջել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի վերոնշյալ կայանները դուրս բերվեն Թուրքիայի տարածքից:
Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն օրերս հայատարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կհարվածի Թուրքիայում տեղակայված ՀՀՊ ռադարային համակարգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան