Վերին Լարսում երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար
Այսօր` ժամը 10.30-ի դրությամբ Վերին Լարսի անցակետում իրավիճակը չի փոխվել:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնեցին, որ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ - Կոբի և Ստեփանծմինդա- Լարսի հատվածներում առկա է ձյան հոսքերի վտանգ,ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար:
Առատ ձյան տեղումների պատճառով, նույն ճանապարհի Պասանաուրի- Գուդաուրի /Պոստա/ և Կոբի-Ստեփանծմինդա հատվածներում երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոա ուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության դեպքում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ճանապարհի այլ հատվածները ամբողջապես երթևեկելի են:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով