
Ռուբեն Սաֆրաստյան. Արևմուտքը հաշվի կառնի` Իրանը Իրաք չէ
Արևմուտքի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների ծավալումը կարճաժամկետ հեռանկարում քիչ հավանական է: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` հավելելով, որ ռազմական գործուղությունների մեկնարկը իսկական աղետ կլինի տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի համար:
«Ռազմական գործաղությունները Իրանի դեմ կլինեն աղետ, ոչ միայն Հայաստանի, այլև հարևան շատ և շատ երկրների համար»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Այնուամենայինիվ, ըստ փորձագետի, ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է:
«Ես կարծում եմ, որ Արևմուտքի՝ իրավիճակը սթափ գնահատող ուժերը, անպայման հաշվի կառնեն այն իրողությունը, որ Իրանը Իրաք չէ: Իրանը հոգևոր և ռազմական առումով անհամեմատ ավելի հզոր պետություն է: Բացի դրանից, ինչքան էլ որ դա անհանական է թվում, իրանական հասարակության ճնշող մեծամասնությանը ԱՄՆ-ի նկատմամբ ունի բավական դրական կարծիք և պաշտոնական Վաշինգտոնը չի ցանկանա կորցնել այդ վերաբերմունքը: Բացի դրանից առկա է նաև իրանական 2 միլիոնանոց սփյուռքի ազդեցությունը, որի հիմնական մասը կերտրոնացված է հենց Միացյալ Նահանգներում:
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, այս հարցում էական դեր կարող է խաղալ Ռուսաստանը, որն երբևէ թույի չի տա որ իր սահմանների մոտակայքում իրականցվեն այսպիսի մասշտաբի ռազմական գործողություններ:
«Նեկայումս քննարկվում են պատերազմական գործողությունների բազմաթիվ սցենարներ և զարմանալիորեն անտեսվում է այն փաստը, որ Ռուսաստանը հանդիսանում է միջուկային տերություն և թույլ չի տա, որ սահմաների մետակայքում տեղի ունենան լայնածավալ պատերազմական գործաղություններ»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Լրահոս
Տեսանյութեր



