ԱԳՆ. Ռուսաստանը հնարավոր չի համարում «Սիրիայի բարեկամներ» համաժողովին մասնակցելը
Թունիսում կայանալիք «Սիրիայի բարեկամներ» ոչ ֆորմալ համաժողովին, որի ընթացքում քննարկվելու են երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամն ու այն հաղթահարելու ուղիները, Ռուսաստանի Դաշնությունը իր մասնակցությունը հնարավոր չի համարում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հայտնել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Պաշտոնապես մեզ չեն հայտնել ո′չ հրավիրված մասնակիցների մասին, ո′չ հանդիպման օրակարգի: Պարզ չէ դեռևս այդ նախաձեռնության իրական ուղղվածությունը: Ստացված տեղեկատվության համաձայն, Թունիս են հրավիրվել սիրիական ընդդիմության առանձին խմբերի ներկայացուցիչներ, մինչդեռ իշխանություններին չեն հրավիրել: Լուրջ հարցեր են առաջանում հանդիպման ընթացքում ընդունվելիք փաստաթղթի առնչությամբ», - ասել է Լուկաշևիչը:
Նշենք, «Սիրիայի բարեկամներ» միջազգային կոնֆերանսի կազմակերպան մասին որոշում էր ընդունվել Թունիսում Արաբական պետությունների լիգայի վերջին արտահերթ նիստի ժամանակ: Թունիսի ԱԳ նախարարն այդ ժամանակ հայտարարել էր, թե կոնֆերանսին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Ռուսաստանին և Չինաստանին՝ չնայած այն հանգամանքին, որ այդ պետությունները արգելափակել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձևը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը