Թուրք ոստիկանները ձերբակալել են հայատյացություն քարոզող 45 երիտասարդի
Խոջալուի դեպքերի 20-ամյա տարելիցի կապակցությամբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայությանը վարկաբեկող գրությամբ պաստառների հեղինակը, ինչպես պարզվել է, «Facebook» սոցիալական ցանցում կազմավորված «Երիտասարդների հետևակ» ֆաշիստական խումբն է: Այդ մասին հայտնում է թուրքական «Stargazete» լրատվական կայքը:
Ըստ աղբյուրի, թուրքական ոստիկանությունը պարզել է, որ հակահայ ու այլատյաց այդ ձեռնարկի հեղինակ հանդիսացող խումբը բացի Ստամբուլից անդամներ ունի նաև Անկարայում և Բուրսայում: Հանրահավաքի ժամանակ, երբ աստիճանաբար թեժացել է ռասիստական ագրեսիան, Ստամբուլի ոստիկանները Բուրսայի իրենց գործընկերներին նախազգուշացրել են վերոնշյալ սադրիչ խմբի` Բուրսայում ևս անդամներ ունենալու մասին, որոնք պատրաստվում են մեկնել Թաքսիմ: Բուրսայի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել «Երիտասարդ հետևակ» խմբի 41 անդամների, որոնք ուղևորվում էին դեպի հանրահավաքի վայր:
Լրատվական կայքը գրում է, բացահայտվել է, որ այդ խմբի անդամները ծրագրած են եղել հարձակում գործել «Ագոս» թերթի խմբագրության, ֆրանսիական հյուպատոսարանի, քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP) Ստամբուլի գրասենյակի և «Իսլամական համագործակցություն» կազմակերպության» գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի վրա: Ոստիկանները ձերբակալվել են նաև «Միացյալ թուրքական ճակատ» խմբի 4 անդամներ, որոնք Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի պես սպիտակ գլխարկներ դրած ցույցի էին դուրս եկել:
Հիշեցնենք, որ ֆետրվարի 26-ին ի հիշատակ Խոջալուի դեպքերի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում անցկացվել է բողոքի հանրահավաք: Թուրքական լրատվամիջոցների լուսաբանմամբ` հանրահավաքն ընթացել էր խիստ ընդգծված հակահայկական կոչերով ու լոզունգներով, ծածանվել ու վանկարկվել են «գորշ գայլերին» փառաբանող, հայությանը վարկաբեկող պաստառներ ու կարգախոսներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը