«Nestle»-ն կոռուպցիայի պատճառով կասեցրել է Ադրբեջան իր ապրանքների ներկրումը
Սննդամթերքի արտադրության համաշխարհային առաջատար Nestle ընկերությունը դադարեցրել է Ադրբեջան իր արտադրության ներկրման ամբողջ գործընթացը: Այս մասին` հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, նման քայլի պատճառ է հանդիսացել Ադրբեջանում ընկերության պաշտոնական ներկայացուցչի և երկրի մաքսային ծառայությունների փոխհարաբերություններում հայտնաբերված կոռուպցիոն բացահայտումները:
Ադրբեջանում «Nestle» -ի բացառիկ ներկայացուցիչ «Aylin» ընկերությունում վերջերս իրականացված աուդիտի արդյունքում հայտնաբերվել են կոռուպցիայի դեպքեր, ինչի մասին էլ զեկուցվել է ընկերության կենտրոնական գրասենյակ: Հայտնաբերելով, որ կոռուպցիոն գործընթացններն այստեղ կրում են պարբերական բնույթ` ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր առևտրային հարաբերությունները:
Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, «Aylin» ընկերությունում հաստատել են գործընկերային հարաբերությունների դադարեցման փաստը:
«Պահեստավորված ապրանքը կհերիքի 1-2 ամսվա: Դրա համար ապրանքները վաճառվում են միայն մանր խմբաքանակով, բացառապես կանխիկ վճարի դիմաց»,- նշել են ընկերությունում: Այսպիսով, ըստ «Թուրանի», մոտական ժամանակներս Nestle ընկերության արտադրանքը կանհետանա ադրբեջանական շուկայից:
Այս ամենի կապակցությամբ, «Տնտեսական նախաձեռնությունների օգնություն» հասարակական միավորման ղեկավար Ազեր Մեխտիևը գործակալության հետ զրույցում նշել է, որ Մաքսային ծառայությունը հանդիսում է տեղական շուկայի ուժային և անօրինական վերահսկողության միջոց:
Վերջինիս կարծիքով, արձանագրվող կոռուպցիոն գործընթացների պարբերական դեպքերը խոչնդոտում են Ադրբեջանի մուտքը Առևտրի համաշխարհային կազմակերպություն` կառույց, որի հետ պատոնական Բաքվի բանակցությունները ընթացում են արտեն 15 տարի և թվում են անվերջ:
Հավելենք, որ ըստ «Թուրանի» տեղեկությունների, «Nestle» ընկերությունը Արդրբեջան էր ներկրում սուրճ, մանկական կեր, և հրուշակեղեն: Ըստ տեղեկությունների՝ ընկերությունը մշտապես հրաժարվել է կաշառք տալ Ադրբեջանի հարկային և մաքսային ծառայություններին, և այդ իսկ պատճառով պարբերաբար ենթարկվում էր այս կառույցների ճնշումներին:
«Ադրբեջանում գրեթե բոլոր ընկերություններին ստիպում են կիրառել «կրկնակի հաշվապահության» համակարգը, ինչ թույլ է տալիս խուսափել հարկերից և սույն միջոցները մեկտեղել երկրի տնտեսությանը և քաղաքական համակարգը վերահսկող բարձրաստիճան պատոնյանի բանկային հաշիվների վրա»,- գրում է «Թուրանը»:
Նշենք, որ միջազգային իրավապաշտպանական «Transparency International» կազմակերպության տվյալներով Ադրբեջանը շարունակում է մնալ աշխարհում ամենակոռումպացված երկրներից մեկը՝ 183 երկրների ցանկում զբաղեցնելով 143-րդ հոիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը