Ճապոնիայում հիշում են ավերիչ երկրաշարժի և ցունամիի զոհերին
Վաղը լրանում է մեկ տարին, ինչ Ճապոնիայում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ և դրան հաջորդեցին ուժգին ցունամիներ:
Այդ կապակցությամբ ողջ երկրով մեկ սգո միջոցառումներ են նախապատրաստվել: Այս մասին գրում է «Կիոդո» գործակալությունը:
Այսօր արդեն Օսակա քաղաքում բուդդայական Սիթենոձի տաճարում ի հիշատակ զոհերի վառվել է 16 հազար մոմ:
Նշվում է, որ սգո միջոցառումների մեծ մասն անցկացվելու է մարտի 11-ին՝ ավերիչ երկրաշարժի օրը: Տեղի ժամանակով 14:46-ին նախատեսված է լռության րոպե: Նախորդ տարի մարտի 11-ին հենց այդ ժամին էր արձանագրվել 9 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժը և դրան հետևած միչև 10 մետր բարձության հասնող ցունամին: Լռության րոպե է հայտարարվելու նաև Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, որտեղ աղետի հետևանքով տեղի Ֆուկուսիմա ատոմակայանում մի շարք վթարներ էին առաջացել, ինչից հետո տարածաշրջանը ենթարկվեց ռադիոակտիվ վարակի: Հաղորդվում է, թե աղետի օրը Ճապոնիայի կայսրն ու երկրի վարչապետը այցելելու են Տոկիոյի ազգային թատրոն, որտեղ նույնպես անցկացվելու է բնական աղետի զոհերի ոգեկոչման միջոցառում:
Հիշեցնենք, 2011 թ-ի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի արդյունքում զոհվեցին կամ անհետ կորան մոտ 19 հազար մարդ, որոնցից զոհվածների թիվը պաշտոնական տվյալներով, կազմում է 16 հազար: Երկրաշարժի արդյունքում ավերվել էին 330 հազար տուն: Առավել տուժել էին Իվատե, Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաները, իսկ Ֆուկուսիմա ատոմակայանի վթարի հետևանքով մոտակա տարածքից տեղահանվել էին մոտ 160 հազար քաղաքացիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները