Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 800 շինություն է վնասվել
Մեքսիկայում այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 7 մարդ է տուժել: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Հաղորդագրության համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հարավ-արևմտյան Հերերո նահանգում, որտեղ վնասվել է 800 շինություն: Ստորգետնյա ցնցումները զգացվել են մայրաքաղաք Մեխիկոյում ևս:
Մեքսիակայի ազգային երկրաբանական ծառայությունից հայտնել են, թե երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 7,9 բալ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան