Իրանի և Հայաստանի սահմանին վայրի բնության միջազգային այգի կհիմնվի
Իրանի և Հայաստանի սահմանին գտնվող Նորդուզ բնակավայրի շրջակայքում վայրի բնության միջազգային այգի կհիմնվի:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն` Իրանի Արևելյան Ատրպատական (Արևելյան Ազարբայջան) նահանգի Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության գործադիր տնօրենը նշել է, որ վայրի բնության միջազգային այգին կհիմնվի Իրանի և Հայաստանի տարածքում, որի հիմնական նպատակն է պահպանել այդ տարածքում առկա բուսականությունն ու կենդանական աշխարհը:
Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ այս նախագիծը նպատակ ունի նաև ներկայացնելու երկու երկրների էկոտուրիզմի հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան