
Ադրբեջանի ռազմական ակադեմիայում ձերբակալություններ են սկսվել
Ադրբեջանի բարձրագույն ռազմական ակադեմիայում ձերբակալություններ են սկսվել: Pia.az-ը հայտնում է, որ ձերբակալությունները կատարվել են ռազմական դպրոցի սննդի բաժանմունքում: Ձերբակալվել է ակադեմիայի գլխավոր խոհարարը և ևս մի քանի անձինք:
Նշվում է, որ նրանք յուրացրել են Նովրուզի օրերին ակադեմիայի կուրսանտներին հատկացվելիք սնունդը: Սակայն գողոնն «օրինականացնելու» համար կուրսանտներին ստիպել են ստորագրել, որ իրենք ստացել են հասանելիք մթերքը:
Լուրը մամուլ թափանցելուց հետո պաշտպանության նախարարությունում ստուգումներ են սկսվել: Բաքվի զորամասերից մեկում անցկացված ստուգումների արդյունքում ձերբակալվել են զորամասի ջոկի հրամանատարն ու մի քանի ենթասպաներ: Որից հետո էլ ստուգումներ են սկսվել ակադեմիայում: Ներկայում ստուգումները շարունակվում են և հնարավոր է ավելի մեծ խնդիրներ ծագեն:
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


