Աբովյանում ընտրակաշառքը` 25 հազար դրամ
«Հայկական ժամանակը» գրում է, որ Կոտայքի թիվ 27 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրված Գուրգեն Եղիազարյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ այդ ընտրատարածքում իշխանական թեկնածուները խմբեր են ձևավորել, ցուցակներ կազմել և ընտրակաշառք են բաժանում: «Աննախադեպ դեպք է գրանցվել: Աբովյան քաղաքում հարյուրապետեր կան, որոնք ցուցակագրում են 100-ական մարդ` 25 հազար դրամով: Փաստորեն գլխաքանակն արդեն հասել է 25 հազար դրամի»,-ասել է նա: «Թե իշխանական թեկնածուներից որ մեկն է այդ գումարը բաժանում, Գուրգեն Եղիազարյանն առայժմ չի նշում»,-գրում է թերթը` հիշեցնելով, որ ՀՀԿ-ն թիվ 27 ընտրատարածքում առաջադրել է Համլետ Հարությունյանին, ԲՀԿ-ն էլ` Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը