Երկրի ղեկավարը ծանոթացավ սողանքից փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներին
Շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լոռու մարզ: Երկրի ղեկավարը ծանոթացավ սողանքից փլուզված «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» ա/ճ 82-րդ կմ միջպետական ճանապարհահատվածի և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին:
Տրանսպորտի և կապի նախարարության կողմից ՀՀ կառավարություն է ներկայացվել որոշման նախագիծ` տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու մասին. նախատեսված է հատկացնել 560.0 մլն դրամ ճանապարհի վերականգնման աշխատանքների համար: Իսկ դրանց իրականացման համար տեղի ունեցած մրցույթում ընտրվել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր:
Շինարարական աշխատանքներն ընկերությունը կավարտի 2012թ-ի առաջին կիսամյակում: 2012 թվականի ապրիլի 16-ի դրությամբ, կատարվել է շինարարական աշխատանքների 35 տոկոսը: Ներկայումս կառուցվել է շրջանցիկ ճանապարհ 10.0 մլն դրամով:
Նշենք, որ նախագահին ուղեկցողների թվում էր նաև Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: