Հանս-Յոխեն Շմիդտ. Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ
Այսօր շատ կարևոր օր է և ամբողջ աշխարհը պետք է հիշի, թե ինչ է եղել Թուրքիայում 1915 թվականին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտն էլ ասաց, որ եթե Թուրքիան ուզում է դառնալ Եվրամիության անդամ, նա պետք է առերեսվի իր անցյալի հետ` նշելով, որ այդպես է արել Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: «Եթե ուզում են կառուցել ապագա, պետք է ճանաչել անցյալը: Այսօր արդեն նոր սերունդներ են, բայց նրանք ևս պետք է պատասխանատվություն կրեն անցյալի համար, քանի որ Եվրոպայում առկա է «հիշողության մշակույթը»»,- ասաց դեսպանը:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան